"Կոնվերս Բանկի Վճարային Պորտալ" համակարգից օգտվելու պայմաններ

1. Համակարգի նկարագրությունը և հնարավորությունները

1.1 Սույնով "Կոնվերս Բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 20.12.1993թ. որոշմամբ, գրանցման համար 57, վկայական թիվ 0164, հասցե` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց 26/1) /այսուհետ` Բանկ/ 2-րդ գլխով սահմանված կարգով Հաճախորդին տրամադրում է "Կոնվերս Բանկի Վճարային Պորտալ" ծրագրային համակարգին /այսուհետ` Համակարգ/ մասնակցելու թույլտվություն:

1.2 Համակարգը Հաճախորդին տրամադրում է հնարավորություն քարտի միջոցով կատարելու կոմունալ վճարներ, հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների վճարներ, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարներ, ավտոկանգառների և ավտոկանգառների տուգանքների վճարներ, ինչպես նաև Բանկում գործող դրամային վարկերի վճարումներ և դրամային հաշվի/քարտի համալրման հնարավորություն: Համակարգի ընդյալնման հետ մեկտեղ վճարների տեսակները կարող են ավելանալ, որի մասին Հաճախորդը կտեղեկանա Համակարգի ինտերնետային կայքի գլխավոր էջից:

2. Համակարգին մասնակցելու թույլտվության տրամադրման կարգը

2.1 Հաճախորդը սույնով հավաստում է, որ մինչ Համակարգին մասնակցելու պայմաններին /այսուհետ` Պայմաններ/ իր համաձայնությունը տալու պահը իր կողմից Համակարգում առաջին անգամ գրանցման և բոլոր վերագրանցումների (առկայության դեպքում) ժամանակ լրացված (Բանկին տրամադրված) բոլոր տվյալները /այսուհետ` Հաճախորդի տվյալներ/ ճիշտ են:

2.2 4-րդ գլխով սահմանված կարգով Պայմաններին համաձայնություն տալու դեպքում Հաճախորդի տվյալներն ուղարկվում են Բանկ:

2.3 Բանկը Հաճախորդի տվյալների հիման վրա ստեղծում է նոր օգտագործող և հաստատման հղումը ուղարկում է վերջինիս էլեկտրոնային հասցեին, որը հաստատելով Հաճախորդը հնարավորություն է ստանում մուտք գործել Համակարգ և օգտվել համակարգի ծառայություններից:

2.4 Հաճախորդին Բանկը հնարավորություն է տալիս նաև կատարելու 1.2 կետում նշված որոշ վճարումները առանց նոր օգտագործող գրանցելու:

2.5 Համակարգում կարող են վճարումներ կատարել միայն ԱՐՔԱ պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի կողմից թողարկված ԱՐՔԱ, Վիզա և Մաստերքարտ քարտերի քարտապանները:

3. Կողմերի պատասխանատվությունը

3.1 Հաճախորդը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները սույն Պայմանների 2.3 կետում նշված տվյալների/տեղեկությունների պատշաճ պահպանությունն ապահովելու և դրանց` երրորդ անձանց հասանելիությունը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:

3.2 Հաճախորդը պետք է Համակարգում վճարում կամ համալրում կատարելուց ստուգի իր կողմից լրացված տեղեկատվությունը, գումարի չափը, միջնորդավճարների չափը և նոր կատարի վճարումը: Համակարգում լրացված ցանկացած տեղեկատվության համար պատասխանատվությունը կրում է բացառապես հաճախորդը:

3.3 Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների արտահոսքի համար, եթե դա տեղի է ունեցել Հաճախորդի մեղքով կամ վերջինիս անփութության հետևանքով:

3.4 Բանկը պատասխանատու է Հաճախորդի կողմից լրացված տեղեկատվության հիման վրա կատարված վճարման դիմաց ծառայության մատուցման համար, հաշվի/քարտի համալրման համար և վարկի ժամանակին մարման համար: Ընդ որում, Բանկի համար ոչ աշխատանքային ժամերին (18.00-08.59 Երևանի ժամանակով /GMT+4/) և օրերին (շաբաթ, կիրակի, ՀՀ տոնական և հիշատակի օրեր ) կատարված կոմունալ վճարումները, վարկի մարումները, հաշվի/քարտի համալրումները կատարվում են վճարմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

3.5. Սույն պայմաններին համաձայնություն տալով Դուք համաձայն եք, որպեսզի Բանկին փոխանցված Ձեր տվյալները հասանելի լինեն ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին, ինչն անհրաժեշտ է Ձեր կողմից կատարված վճարների մշակման և քլիրինգի համար:

3.6 Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից ոչ վավեր կամ բլոկավորված կամ այլ կերպ գործողության մեջ սահմանափակված քարտով կամ քարտային հաշվով կատարվող գործառնության կասեցման կամ մերժման համար: Խնդրում ենք մինչև գործառնության կատարումը հավաստիանալ, որ

ա/ Ձեր քարտի գործողության ժամկետը չի լրացել,

բ/ քարտային հաշվին առկա է անհրաժեշտ չափով գումար,

գ/ քարտը թողարկող բանկի կողմից առկա չեն քարտին կամ քարտային հաշվին դրված որևէ արգելանք կամ սահմանափակում,

դ/ քարտը ֆիզիկապես գտնվում է Ձեզ մոտ:

Ուշադրություն! Հարգելի հաճախորդ, Ձեր կողմից ”Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ում առկա Վարկի մարման համար մուտքագրված գումարն առաջին հերթին ուղղվելու է վարկի մարման ժամանակացույցով նախատեսված հերթական պարտավորության /տույժ, տուգանք, տոկոս, մայր գումար/ մարմանը, իսկ հերթական պարտավորությունից ավել մուտքագրված գումարն ուղղվելու է վարկի մայր գումարի մարմանը:

4. Պայմաններին Հաճախորդի կողմից համաձայնություն տալը

4.1. Պայմաններին համաձայն լինելու դեպքում կատարեք նշում վանդակում և սեղմեք "Գրանցվել" կոճակը: