Քարտից քարտ փոխանցումներ

Քարտից քարտ փոխանցումներ՝ աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ցանկացած քարտից։ Մենք առաջարկում ենք ակնթարթային և 24 ժամ հասանելի ծառայություն Card2Card հարթակի միջոցով:

ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ցանկացած քարտապան(ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկի) հնարավորություն ունի իր քարտից գումար փոխանցել ԱՐՔԱ համակարգի անդամ բանկերի՝ ARCA, VISA, MASTERCARD վճարային համակարգերի ցանկացած քարտի, ինչպես նաև ԱՐՔԱ համակարգի անդամ չհանդիսացող բանկերի կողմից թողարկված VISA, MASTERCARD և MIR քարտերին:

Նախքան քարտից քարտ փոխանցումներ կատարելը խնդրում ենք ծանոթանալ կայքում ներկայացված պայմաններին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  փոխանցման ժամանակ կիրառվող միջնորդավճարներից բացի Ձեր քարտը թողարկող բանկի կողմից կարող են կիրառվել նաև այլ միջնորդավճարներ:

Քարտից քարտ փոխանցումների ժամանակ փոխանցվող գումարը քարտին հասանելի է դառնում անմիջապես՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ստացող քարտի Բանկը ունի այլ քաղաքականություն:

Քարտից քարտ փոխանցում